-
07.09.2018|
00:34
Արդեն սեպտեմբերն է, բայց օգոստոսն այնքան տարօրինակ էր, որ աշնան սկզբին հարկ է վերադառնալ հուլիսի վերջը: Դրա պատճառը Ռոբերտ Քոչարյանի գործոնն է, որին «նստեցրին-բաց թողեցին», իսկ նա HTB հեռուստաալիքով «առանց կրճատման» հարցազրույցում ևս մեկ անգամ հաստատեց, որ վերադարձել է քաղաքականություն:
-
04.09.2018|
23:27
Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարևոր հարթակ, և կառույցի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում` հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերիի հետ հանդիպման ժամանակ:
-
03.09.2018|
11:57
Հայաստանի կառավարության կողմից Արցախի Հանրապետության անկախության տոնին մասնակցելու մեկնել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ չմեկնելուն հատուկ պատճառ չկա, աշխատանքային գործընթացում այդպիսի իրավիճակ էր ստեղծվել:
-
03.09.2018|
11:56
Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
-
03.09.2018|
11:49
Արցախի Հանրապետության օրվան և անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 2-ի առավոտյան հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
-
30.07.2018|
12:54
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների արտահայտած մտքերից պարզ է դառնում, որ Արցախի ԱԺ ճահճացած է և հավատարիմ է հայաստանյան հին ռեժիմին, ինչը յուրօրինակ վտանգ է ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և Արցախի անվտանգության համար:
-
23.07.2018|
18:34
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը՝ կարևորելով պատշաճ օրենսդրության ընդունումը, իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորումը` տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
-
18.07.2018|
21:48
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ու կրթության, գիտության և սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ:
-
15.07.2018|
17:46
Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը այսօր Ֆեյսբուքի իր էջում դժգոհություն է հայտնել Ղարաբաղի Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական տունը, Տողի «Նոր կյանք» ջրաշխարհում և «Մետաքսկոմբինատ» ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում կատարված խուզարկությունների կապակցությամբ։
-
12.07.2018|
22:43
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ համաձայնության կգան Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: